News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում Դատական ակտերի հարկադիր կատարողը ավելի քան 36 մլրդ դրամ է առգրավել։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության՝ 2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվության մեջ։

Աղբյուրի համաձայն՝ պետբյուջեի օգտին առգրավվել է 22.560.218.704 դրամ։ Ֆիզիկական անձանց օգտին՝1.657.083.219 դրամ։ Իրավաբանական անձանց օգտին՝ 9.618.158.774 դրամ։

Միեւնույն ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ իրականացվել է 2 դատական վարույթ եւ երկուսն էլ կասեցվել են։ Սկսվել է 17 վարչական վարույթ, որոնցից 2-ը կասեցվել են հիմքերի բացակայության պատճառով, իսկ մեկն էլ դադարեցվել է բողոքող կողմի հրաժարականի պատճառով։ 13 դեպքերում հայցվոր կողմի պահանջները բավարարվել են, եւս մեկը քննարկվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ