News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն Աստանայում մասնակցել է «Մերիտոկրատիան եւ ծառայողական էթիկան որպես պետական ծառայության արդյունավետության առանցքային գործոններ» թեմայով գլոբալ համաժողովին:

ՔԾԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի մայիսի 20-ից 24-ը աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Մանվել Բադալյանը մասնակցել է նաեւ պետական ծառայության ոլորտում տարածաշրջանային հաբի եւ Սինգապուրում ՄԱԿ զարգացման ծրագրերի Հանրային ծառայության կատարելության միջազգային կենտրոնի համատեղ հրավիրած «Ռազմավարական կանխատեսում. 2030-ի քաղծառայողի ապագայի ուրվագծում» թեմայով նիստին: Միջոցառումներին մասնակցել են եվրոպական, ասիական եւ ԱՊՀ բազմաթիվ երկրների պետական ծառայության համակարգող մարմինների պատվիրակություններ, ոլորտային փորձագետներ:

Տարածաշրջանային հաբի շրջանակում կազմակերպված քաղաքացիական ծառայողի ապագա կերպարի ձեւավորմանը նվիրված նիստին Մ. Բադալյանը հանդես է եկել խոսքով: Նշելով, որ պետական ծառայողի կերպարի կերտումն ուղղակորեն կապված է ապագայի պետության նկատմամբ հանրային վստահության, պետական ծառայության իմիջի ձեւավորման, կառավարման համակարգի զարգացման ուղղությունների ընտրության հետ, նա ելույթում կանգ է առել հանրային ծառայողի ցանկալի կերպարի ձեւավորմանը խոչընդոտող մարտահրավերների եւ խնդիրների վրա:

Գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ ՔԾԽ նախագահն ունեցել է նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ: Պետական ծառայության ոլորտում տարածաշրջանային հաբի կառավարման կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովի հետ մտքեր են փոխանակվել պրոֆեսիոնալ փորձագիտական ցանցի ներուժի ամրապնդման, փորձի փոխանակման, ու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցերում հաբի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունն ավելի բարձրացնելու մեխանիզմների շուրջ:

Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գործակալության նախագահ Կայրաթ Կոժամժարովի հետ քննարկվել են նախորդ տարի երկու երկրների գործընկեր կառույցների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փորձագիտական խորհրդատվության, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման ոլորտներում ծավալվող համագործակցության ներկա մակարդակին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:

Տպել
Ամենաշատ