News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտում ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ Երեւանում արձանագրվել է իրավախախտման 8 դեպք, թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Եվս 8 դեպք է արձանագրվել շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման մասով: Այս ուղղությամբ եւս հանձնարարվել է խստացնել հսկողությունը, նաեւ ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներից դուրս եկող մեքենաների մաքրությունը:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 298 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 216-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:

Տպել
Ամենաշատ