News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի բոլոր վարչական շրջաններում, նախապես հաստատված ժամանակացույցով շարունակվում են շաբաթօրյակները: Նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են կազմակերպվել հիմնականում բակային տարածքներում: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի մասով 51 արձանագրություն է կազմվել: Գործընթացի հետ կապված հանձնարարվել է մեկ անգամ եւս իրազեկել հանրությանը ինչպես գործող կարգի, այնպես էլ այն չպահպանելու դեպքում կիրառվող տույժերի մասին:

Հանձնարարվել է նաեւ հատուկ հսկողություն սահմանել բնակչության կողմից գետերի հուների եւ ջրանցքների աղտոտումը կանխելու ուղղությամբ:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման գործընթացին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի անցկացման, սիզամարգերի ձեւավորման, բուժման նպատակով ծառերի սրսկման աշխատանքները: Ծաղկապատման մասով նշվել է, որ վարչական շրջանների համապատասխան տարածքներ է տեղափոխվել արդեն 800 հազար ծաղիկ:

Տպել
Ամենաշատ