News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 հունվար–մայիս ամիսներին Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի 90 կրթական եւ նախակրթական հաստատություններում, որոնցում մեծամասամբ եղել է սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար վիճակ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողներին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:

«Բացահայտված դեպքերով տրվել են հանձնարարություններ, բացի այդ, այս տարի նախատեսված է ընդհանուր առմամբ ստուգումներ իրականացնել 257 նախակրթական եւ կրթական հաստատություններում»,- ասաց Վահե Դանիելյանը՝ նշելով, որ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության բնագավառում 2015թ. հունվար–մայիս ամիսներին իրականացվել է 300 պլանային, 10՝ ոչ պլանային ստուգում եւ 1 վերստուգում:

Վահե Դանիելյանը նշեց, որ 2014թ. սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության բնագավառում 765 ստուգում է իրականացվել, որոնցից 700-ը՝ պալանային, 38 ոչ պլանային եւ 27 վերստուգում: 27 դեպքերով կազմվել են արտադրական գործունեության առանձին գործառույթները կասեցնելու, 48 դեպքով՝ արտադրանքի իրացումը կասեցնելու մասին որոշումներ: 

2014 թ. 41 միլիոն 680 հազար դրամի չափով վարչական տուգանքի որոշումներ են կայացվել:

Տպել
Ամենաշատ