News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին Արա Ավետիսյանը չի դիմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ավետիսյանը:

Իսկ թե առաջադրված երկու թեկնածուներից ում է ինքը նախապատվություն տալիս, նախկին ռեկտորն ասաց, որ «թույլ տվեք կարծիքս չբարձրաձայնեմ»: Իսկ եթե Արա Ավետիսյանը ընտրող լիներ, որ թեկնածուի օգտին կքվեարկեր, նա այսպես հակադարձեց. «Եթե ես ընտրող լինեի, դուրս կգայի ընտրության իրավունք ունենալու կարգավիճակից»:

Նշենք, որ  Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար դիմել է նաեւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ներկա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 8-ին է, մրցույթը կկայանա հունիսի 20-ին:

Տպել
Ամենաշատ