Չարենցավան քաղաքի բնակչուհի, մայիսի 22-ից կորած 33-ամյա Ռուզաննա Մարկոսյանին այսօր՝ մայիսի 25-ին, գտել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ կնոջը գտել են Երեւանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015 թ. մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 33-ամյա Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել։