News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում չենք կարող մանկական խաղեր խաղալ։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Ավտոմատիկ» ձեռնարկության հետ համագործակցության հեռանկարների մասին հարցին։

Նրա խոսքով՝ գործարանի սեփականատերը փոխում էր իր ցանկությունը՝ մերթ ցանկանալով աշխատել, մերթ՝ ոչ։ «Հավատացե՛ք, ինձ հեշտ չէր վարչապետին համոզել գնել այդ ձեռնարկության բաժնետոմսերի 20 տոկոսը, իսկ հետո, երբ բաժնետերը փոշմանել էր, ամեն բան նորից սկսել»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ նախարարությունը առաջվա պես արդյունավետ է լուծում ՀՕՊ համակարգերի վերանորոգման եւ առհասարակ պաշտպանական արդյունաբերության հետ կապված հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ