News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Չինական Baidu ինտերնետ-հսկայի մենեջերն «Աստղային ուղու» հայտնի «Էնթերփրայզ» աստղագնացի տեսքով գրասենյակ է կառուցել: Այն առցանց խաղեր մշակող NetDragon Websoft չինական ընկերության գրասենյակն է լինելու:

NetDragon-ի հիմնադիր Լյու Դեջիանը սերիալի մեծ երկրպագուն է: Նա նաեւ չինական Baidu-ի տնօրենների խորհրդի անդամ է:

Ըստ The Wall Street Journal-ի, 6 հարկանի շինությունը 260 մետր երկարություն եւ 100 մետր լայնություն ունի: Այն չինական Ֆունցզյան գավառի Չանլե քաղաքում է: Նախագիծն իրականացնելու համար 97 մլն դոլարի ներդրում է կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ