News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ցանկացած մեկին, միայն ոչ Պուտինին։ Այս մասին մայիսի 25-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ՌԴ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի պետի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովը։

Նրա խոսքով՝ սադրանքները սկսվել էին Ուկրաինայի ճգնաժամից դեռ շատ առաջ։ Դրանք կազմակերպվում էին Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ։ «Հետո մենք սարսափով տեսանք, թե ինչ  կատարվում Ուկրաինայում։ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի քանի անգամ հայտարարել էր, որ Վաշինգթոնը թույլ չի տա ԽՍՀՄ վերածնունդը։ Իսկ Ռուսաստանը իր հերթին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում վերածնել Խորհրդային միությունը, խոսքը միայն տնտեսական  միության մասին է։ Քլինթոնը ուղղակի պոռթկաց եւ կրկնեց, որ միությունը չի կայանա։ Մենք նրա խոսքերին ականջ չդրեցինք այն ժամանակ, մտածեցինք, որ դա հերթական սպառնալիքն է, եւ միայն հիմա ենք տեսնում, թե ինչ կար նրա մտքին»,- եզրափակեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ