News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Forbes-ը ուսումնասիրել է, թե որտեղ են աշխատում իր վարկանիշի առաջին 150 մասնակիցների երեխաները։ Ընտանեկան բիզնեսով զբաղվողների թիվը նրանց շարքերում ավելի շատ է, քան սեփական բիզնեսը հիմնածների։

Forbes-ի վարկանիշի 7-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները՝ Սարգիս եւ Տաթեւիկ Կարապետյանները։

Ինքը՝ Սամվել Կարապետյանը, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը իր 4 մլրդ դոլար կարողությամբ։

Սամվել Կարապետյանի ավագ որդին 2013թ.-ից «Տաշիրում» զբաղվում է առեւտրային անշարժ գույքի կառավարումով եւ հիմա նախապատրաստում է առեւտրային ժամանցային կենտրոններ գործարկել։

Կարապետյանի խոսքով՝ իր երեխաները միշտ էլ իմացել են, որ մտնելու են ընտանեկան բիզնես եւ ցանկացել են դա։ «Նրանցից ոչ ոք անգամ վերացական չի պատկերացրել, որ ինքը ուրիշ տեղում է աշխատելու։ Ազատ ժամանակ Սարգիսը մարտարվեստով եւ ֆուտբոլով է զբաղվում, հետաքրքրվում է կինոյով եւ երաժշտությամբ»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, ղեկավարում է հոլդինգի ժամանցային եւ մեդիա բիզնեսները, մասնավորապես «Սինեմա Սթար» կինոթատրոնների դաշնային ցանցը։

Կես տարի առաջ այդ ցանցը Կարապետյանի հայրենիքում՝ Հայաստանում, բացեց առաջին մուլտիհամալիրը։

Ինքը գործարարը Forbes-ին տված հարցազրույցում նշել է, որ կինոթատրոնները «Տաշիր» կենտրոնների համար ավելի մեծ հաճախելիություն են ապահովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ