News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա Լեւոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ում դին հայտնաբերվել էր  2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:20-ի սահմաններում, Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ:

Քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում Լ.Բունիաթյանը ծանոթացել է Երեւանի բնակիչ Տ.Գալուստովի հետ եւ պատժի կրումից ազատվելուց հետո շարունակել շփումները։

Տեղեկանալով, որ վերջինիս ընկերը զբաղվում է ոսկյա զարդերի առեւտրով՝ տուժածն իր ընկերոջ եւ Տ.Գալուստովի հետ համաձայնության է եկել նրանից ոսկյա զարդեր պարտքով վերցնելու հարցի շուրջ՝ կրկնակի եկամուտ ստանալու ակնկալիքով։

Քննության տվյալներով՝ երիտասարդների միջեւ հետագայում ստեղծվել է անհամաձայնություն՝ գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ, վարորդի ներկայությամբ, Լ.Բունիաթյանն ու Տ.Գալուստովը վիճել են գումարային պարտք ու պահանջի խնդիրների շուրջ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Տ.Գալուստովը, կարծելով, որ իրեն խաբել են, ավտոմեքենայի մեջ մեկ անգամ կրակել է իր հետ ավտոմեքենայի սրահի առջեւի աջ նստատեղին նստած Լ.Բունիաթյանի գլխի հատվածի ձախ քունքային շրջանին, որի հետեւանքով առաջացած գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից Լ.Բունիաթյանը մահացել է:

Նույն տաքսի ավտոմեքենայով Լ. Բունիաթյանի դին տեղափոխվել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարեւանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք, որտեղ եւս մեկ ստուգողական կրակոց է արձակվել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին, եւ դին թողնելով գնացքի գծերի մոտ` տաքսի ավտոմեքենայով հեռացել է:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Գալուստովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ գործն ուղարկվել դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ