News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օհայոյի համալսարանի գիտնականների համոզմամբ, ախորժակի ավելացումը կարող է միայնության թաքնված հետեւանք լինել: Ենթադրաբար, այդ կերպ օրգանիզմը մարդուն ստիպում է ընկերակցություն փնտրել, քանի որ էվոլյուցիայի ընթացքում սնունդն անմիջական կապ է ունեցել շփման հետ:

Ըստ Kedem-ի, հետազոտողները 42 կանանց խնդրել են մեկ գիշեր քաղցած մնալ, այնուհետեւ նրանց նախաճաշ են հյուրասիրել: Կանայք գնահատել են քաղցի զգացողությունը նախաճաշից առաջ եւ հետո, ինչպես նաեւ միայնության մասին հարցաթերթիկ լրացրել, իսկ մասնագետները չափել են քաղցի հորմոնի՝ գրելինի մակարդակը:

Այդ հորմոնի մակարդակն ավելի բարձր է եղել միայնակ կանանց մոտ, ինչը քաղցի ավելի մեծ զգացողություն է առաջացրել: Ընդ որում, միայնությունը քաղցի զգացողությունն ավելացրել է միայն նիհար կանանց մոտ, իսկ ավելորդ քաշ ունեցողների ախորժակի վրա չի ազդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ