News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բանակում մահացած զինծառայողների  մայրերի եւ ոստիկանների միջեւ նախագահական նստավայրի մոտ մայիսի 13-ին տեղի ունեցած միջադեպով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: Այդ մասին այսօր՝ մայիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ իրենք ոստիկանությունից միայն հաղորդագրություն են ստացել, որ իրենց հաղորդման հիման վրա քննությունն իրականացվում է Արաբկիրի ոստիկանությունում:

Նշենք, որ մայիսի 13-ին ոստիկանները բանակում մահացած զինծառայողների մայրերին ուժով հեռացրել էին նախագահականի շենքի մոտից։ Միջադեպի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:

«Դեպքի օրը մեզ մինչեւ 5 անց կես պահեցին, որ չգնայինք դատաբժշկի մոտ, բայց մենք գնացինք: Մինչեւ հիմա էլ ոստիկանների բռնությունների հետքերը կան, դեղնած երեւում են: Իմ տղուն սպանել են, մարսել են, ուզում են ծնողին սպանեն, իրանք դրա իրավունքը չունեն»,-ասաց նա:

Տիկին Իրինային վրդովեցրել է նաեւ այն, որ գլխավոր դատախազը արդարացրել էր ոստիկանների վարմունքը:

«Կոստանյան, դու դատախազ ես, դու չե՞ս տեսնում, որ ամեն ինչը անօրինական է կատարվում, ծնողն ուզում է իր երեխու մահվան մասին ճիշտը իմանա»,-ասաց նա:

Տիկին Իրինան նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել ճշմարտությունը պարզելու համար եւ այս հինգշաբթի նույնպես բողոքի ակցիա են անցկացնելու նախագահական նստավայրի մոտ:

Որդեկորույս մայրերը նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում  նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ