Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 72 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին` ձեռքի եղած դիտահորի կափարիչով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ կափարիչն ինքը մայիսի 23-ի ուշ երեկոյան գողացել է նշված շենքի մոտակայքում գտնվող դիտահորի վրայից:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: