News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում շաքարավազի ներկրման շուկայի կենտրոնացման օբյեկտիվ պատճառներ կան: Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք արդարացված է, որ Հայաստանում շաքարավազը ներկրում է միայն մեկ ձեռներեց՝ Սամվել Ալեքսանյանը, Խաչատրյանը պատասխանեց. «Տարիների ընթացքում այդ ընկերությունը գործընկերների հետ առեւտրի եւ շփման փորձ է ձեռք բերել, ենթակառուցվածքներ է ձեւավորել եւ կարող է մատակարարներից ավելի շահավետ գնով ներկրել՝ ծավալների հաշվին: Դրա շնորհիվ նման ընկերությունը կարող է տնտեսել նաեւ տրանսպորտային ծախսերը»,- հայտարարեց Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ