News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան ու Ռուսաստանը կայացած, ամուր երկրներ են, որոնք համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:

Դեսպանի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունները պատմական խորն արմատները ունեն եւ այսօր ամուր հիմքով են զարգանում: «Ռուս-թուրքական հարաբերությունները մենք երկարաժամկետ հեռանկարում ենք դիտարկում: Դրանք ոչ միայն տարածաշրջանի, այլեւ գլոբալ առումով կայունության երաշխիք են: Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում մեր հարաբերություններն ամրապնդվում են, եւ վստահ ենք, որ դրանց զարգացումը կշարունակվի: Սակայն կարծում ենք նաեւ, որ միայն քաղաքական եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները բավարար չեն, հարկավոր է դրանք ամրապնդել մշակույթի, սպորտի եւ լրատվամիջոցների միջոցով»,- հայտարարել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարած այցին. դիվանագետի խոսքով, որպես արտակարգ եւ լիազոր դեսպան՝ չի կարող մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի որ նման հարցերը երկու երկրների ղեկավարներն իրար հետ են լուծում. «Վստահ ենք, որ ռուս-թուրքական կայուն հարաբերությունները կարեւոր են Արեւելյան Եվրոյաի եւ Մերձավոր Արեւելքի կայունության համար: Ցավոք, կան շրջանակներ, որոնք շահագրգռված չեն մեր հարաբերություններ զարգացմամբ: Օրինակ՝ Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս որոշ հայկական շրջանակներ այլ տեսակետ ունեն, նրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, նրանք բացասական ազդեցություն են ունենում այդ գործընթացի վրա: Սակայն այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր գցել մեր երկկողմ հարաբերությունների վրա: Սակայն մենք միշտ ուրախ կլինենք, եթե ռուսական կողմը նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վիճելի հարցերի լուծմանը: Մենք ոգեշնչված մեծ արագությամբ շարունակելու ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»:

Հարցին, թե չնայած կոշտ հայտարարություններին՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններ չկան, սակայն վերջերս չեղյալ է հայտարարվել մայիսի 16-ին Անթալիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ընդհանուր ռազմավարական ծրագրման համատեղ խմբի խորհրդակցությունը, դեսպանը պատասխանել է. «Խորհրդակցության չեղարկումը կապ չունի ՌԴ-ի նախագահի՝ Երեւան կատարած այցի կամ որեւէ այլ տարաձայնության հետ: Հայտնի է, որ առաջիկայում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը կապված է հենց առաջիկա ընտրությունների հետ: Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն որոշակի պարտականություններ ունի. նա ոչ միայն նախարար է, այլեւ Անթալիայից պատգամավոր: Կասկած չկա, որ համատեղ գործակցության խմբի նիստը կկայանա, ինչպես նաեւ կկայանան այս տարի նախանշված մյուս միջոցառումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ