News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արմավիրի մարզում՝ Թուրքիայի հետ սահմանին, կարկտային ամպերից պաշտպանվելու համար երկրորդ էշելոն է հարկավոր: Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ներկայում Հայաստանում կառավարության կողմից տեղադրված 154 հակակարկտային կայան կա, եւս շուրջ 450-ն էլ ձեռք է բերվել միջազգային տարբեր ծրագրերի, մասնավոր դոնորների, ինչպես նաեւ մարզային եւ տեղական վարչակազմերի միջոցներով:

Ամեն դեպքում, ըստ փոխնախարարի, կարկտահարության հիմնական գծում կայանների ցանցը պետք է ավելի խիտ լինի: Հայաստանի եւ Արցախի՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ռիսկային գոտիները ծածկելու համար շուրջ 5.100 հակակարկտային եւ նվազագույնը եւս 2 ռադիոտեղորոշիչ կայան է անհրաժեշտ:

Տերտերյանի խոսքով, Կառավարությունը շարունակելու է այդ աշխատանքը: 2015 թվականին նախարարության բյուջեում նոր կայանների տեղաբաշխում նախատեսված չէ, սակայն գործադիրը փորձում է ընթացիկ լուծումներ գտնել: Այսպես, վերջին նիստի ընթացքում նախարարների կաբինետը միջոցներ հատկացրեց՝ Արմավիրի մարզի նշված գոտու պաշտպանության համար հակակարկտային նոր կայաններ գնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ