News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեքենա գողանալը նախկինից ավելի դժվար է դարձել: 2014 թվականի բյուջեի կատարողականի մասին լսումների ժամանակ այս մասին մայիսի 25-ին հայտարարեց Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

2014 թվականին ավտոմեքենաների համարանիշերի հաշվարկման համակարգը ներդրվել է Ճանապարհային ոստիկանության մի քանի մեքենաներում: Համարանիշերը հաշվարկվում են ընթացքի մեջ եւ թույլ են տալիս արագորեն նույնականացնել հետախուզման մեջ գտնվող կամ ազատ տեղաշարժի այլ սահմանափակումների ենթարկված մեքենաները:

Եղիազարյանի տեղեկացմամբ, նոր համակարգի շնորհիվ Ճանապարհային ոստիկանությունն անցյալ տարի 261 խնդրահարույց ավտոմեքենա է հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ