News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամը» ահազանգ էր ստացել Վարդենիսի տարածաշրջանի ֆերմերներից այն մասին, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից այլեւս կաթ կամ չեն մթերում կամ մթերման գները խիստ նվազեցնում են: Գյուղացին խուճապի է մատնվել՝ չիմանալով՝ ինչպես վարվել այս իրավիճակում: Եթե նախկինում տարվա այս եղանակին նրանք մթերում էին 1 լիտրը 180 դրամով, այսօր նրանք գյուղացուն ստիպում են վաճառել 90-100 դրամով:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում հաստատելով լուրը՝ ներկայացրեց նաեւ պատճառը. «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի: Սա ակնհայտ խաբեություն է սպառողի նկատմամբ, որովհետեւ կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է՝ այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի եւ այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է:

Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»: Միջազգային շուկայում կրկնակի նվազել են կաթի փոշու գները, Հայաստանը ներկրել է այդ կաթի փոշին՝ եւ այժմ խոշոր արտադրողներն իրենց կաթնամթերքը դրանով են արտադրում: Որոշ ներմուծող եւ կաթնամթերք արտադրող ընկերությունների գերշահույթներ ապահովելու նպատակով այսօր հայրենական գյուղատնտեսությունը վտանգի է ենթարկվում: Գյուղացիները, ստիպված, սկսել են համատարած մորթել անասուններին. «Սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք: Եթե մի տարի այսպես շարունակեն՝ ահագին կպակասի: ես արդեն 10 անասուն եմ մորթել»,- մեզ հետ զրույցում ասել է ֆերմերներից մեկը՝ նշելով, որ նման պայմանների դեպքում գյուղացին չի կարող եւ անասուն պահել, եւ խոտ առնել, եւ վարկեր փակել ու գոյատեւել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ