Գվատեմալայի Էսկուինտլա դեպարտամենտում ոստիկանները հատուկ գործողությունների արդյունքում առգրավել են 545 կգ կոկաին, գրում է Prensa Libre թերթը։ Թմրանյութի խմբաքանակի արժեքը կարող է կազմել մի քանի մլն դոլար։
Թմրանյութը տեղափոխվում էր բեռնատարի մի քանի գաղտնի խցերում, իսկ բեռնատարին ուղեկցում էր 3 մարդատար մեքենա։ Հատուկ գործողությունների արդյունքում 8 մարդ ձերբակալվել է, գրում է Gazeta-ն։
Հայտնաբերվել է զենք եւ զինամթերք։