News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ եւ Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտավան, Մակի Զարգացման ծրագրի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, , միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քննարկման այսպիսի հարթակ ստեղծելու համար, նշել է, որ այն օգտակար կլինի քննարկելու եւ հասկանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ու հետագա գործողությունների տեսլականը:

Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ հիմնահարցեր եւ դրանց լուծման ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որի համար պետք է միավորել ջանքերը, համադրել լուծման գործիքները՝ պետության գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովման համար:

«Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց, որի համար փորձել ենք ապահովել շահագրգիռ կողմերի հնարավորինս լայն ներգրավվածություն: Կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե, կարեւոր է քաղաքական կամքը: Կառավարությունն ունի այդ կամքը, այդ իսկ պատճառով էլ կարեւորում ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ակտիվ եւ շահագրգիռ մասնակցությունն այս կարեւոր գործին»,-շեշտել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը ընդգծել է քննարկումներն ու բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ գործողությունների հստակ ընթացակարգ եւ համագործակցային այնպիսի ֆորմատ ունենալու համար, որով հնարավոր կլինի մոտ ապագայում շոշափելի արդյունքներ գրանցել:

2014 թվականին ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի հիման վրա 2015 թվականին ՀՀ-ում ստեղծվել է նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, մշակվել եւ բազմիցս շահագրգիռ մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ հակակոռուպցիոն ոլորտային ծագրերը։ Միջոցառումներ են ձեռնարկվել դոնոր կազմակերպությունների գործունեության արդյունավետ համակարգում ապահովելու համար։ Ըստ արդարադատության նախարարի՝ շարունակվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, եւ այս ոլորտում առաջընթացն արդեն իսկ նկատելի է: Այդ համագործակցության արդյունքում, Հովհաննես Մանուկյանի խոսքով, 2014 թվականին  կոռուպցիայի դեմ պայքարում գրանցվել են տեսանելի հաջողություններ, մասավորապես,  Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբն /ԳՐԵԿՈ/ ամբողջովին կատարված է համարել Հայաստանին տրված նախկին բոլոր 19 հանձնարարականները, սակայն դա բավարար չէ, եւ դեռեւս լուրջ անելիքներ կան:  «Մենք ընդունում ենք, որ շոշափելի արդյունք կապահովենք այն ժամանակ, երբ հասարակությունը տա իրական գնահատական, իսկ դրա համար չպետք է լինի միայն քննադատություն, այլ կոնկրետ առաջարկություններ եւ իրապես շահագրգիռ քննարկում: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ, բայց դա չի նշանակում, թե այն փոփոխման ենթակա չէ: Պետք է թեւերը քշտել եւ մտնել պայքարի մեջ»,-հավելել է նախարարը:

Տրայան Հրիսթեան իր գոհունակությունն է հայտնել նման ներգրավվածության համար, որը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում որոշակի տեղեկատվության փոխանակման  եւ առաջարկություններ լսելու համար: «Կարեւոր է քննարկել, երկխոսել եւ գտնել լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում»,-ընդգծել է դեսպանը: Նա հղում է կատարել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային, որին միացել է նաեւ Հայաստանը, ինչը հաստատում է, որ Հայաստանը ցուցաբերել է նախաձեռնություն եւ կամք կոռուպցիայի դեմ պայքարում, որի համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը լրջագույն ջանքեր է ներդնում այս սկզբունքների կյանքի կոչման համար: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել եւ՛ կառավարությանը, եւ՛ քաղաքացիական հասարակությանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը եւ վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարության կատարած գործողությունները: Նա բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերը ոլորտում՝ հավելելով, որ հավաքագրվել են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր հետազոտություններն ու ներառվել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ:

Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկ է եղել ստեղծելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամկետներում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված կոնկրետ միջոցառումներ համատեղ իրականացնելու համար: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ առաջարկն ընդունելի է՝ հայտնելով այդ ուղղությամբ քննարկումներ կազմակերպելու եւ կարծիքներ լսելու պատրաստակամություն:

Հանդիպման արդյունքում, Արդարադատության նախարարության առաջարկով որոշվեց քննարկման առարկա դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համախմբման նոր մեխանիզմ ստեղծելու հարցը, որում կներգրավեն ՀՀ կառավարության, միջազգային /դոնոր/ կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ