News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները մոտակա շաբաթների ընթացքում մտադիր են ավելի քան 850 ապօրինի մրգրանտի արտահանձնել Բանգլադեշ։ Այս մասին տեղեկանում է «Սթրեյթս թայմս»-ը։

Թերթի տեղեկություններով՝ այս պահին Ինդոնեզիայի իշխանությունները խորհրդատվություններ են վարում Բանգլադեշի իրենց գործընկերների հետ ներգաղթյալների տեղափոխության հարցը լուծելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ջակարտան թույլ է տվել երկրում մնալ Մյանմարից ժամանած 1000 փախստականներին, որոնց փրկել էին բանգլադեշցի ներգաղթյակների հետ միասին։ Սակայն կառավարությունը նրանց ժամանակավոր ապաստան է տրամադրել միայն մինչեւ ՄԱԿ-ը կորոշի, թե որ երրորդ երկիր պետք է ուղարկել Ռոհինջա ազգության ներկայացուցիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ