News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, մայիսի 27-ին, տեղի կունենա DAAD-ի կրթաթոշակների շնորհման պաշտոնական արարողությունը: Կրթաթոշակները հայ գիտնականներին, բուհավարտներին, ուսանողներին կշնորհեն ՀՀ ԿԳ նախարար՝ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ դեսպան՝ Ռայներ Մորելը:

Գերմանիայի Դաշնային Պետության կողմից Գերմանիայում իրենց կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանին շնորհվել է ավելի քան 90 կրթաթոշակ:

Կրթաթոշակների հիմնական մասը շնորհվել է գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

15 բուհավարտներ կստանան կրթաթոշակներ իրենց մագիստրոսական կրթությունը Գերմանիայի տարբեր բուհերում իրականացնելու համար:

34 կրթաթոշակ շնորհվել է հայ գիտնականներին, ասպիրանտներին Գերմանական տարբեր գիտահետազոտական կենտրոններում իրենց հետազոտություններն համատեղ իրականացնելու համար:

31 կրթաթոշակ շնորհվել է ուսանողներին՝ գերմանական բուհերում ամառային դպրոցներին մասնակցելու համար:

10 կրթաթոշակ շնորհվել է միջհամալսարանական համագործակցության շրջանակներում ուսումնական պրակտիկա եւ մագիսիտրոսական կրթություն ստանալու համար:

Անկախացումից ի վեր ավելի քան 2500 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` ինչպես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, այնպես եւ մագիստրոսկան կրթություն ստանալու նպատակով:

DAAD-ի օժանդակությամբ Հայաստանում մայիսին տեղի ունեցավ 2 ամառային դպրոց՝ ուսանողների եւ դասախոսների համար, որին մասնակցեցին 20 ուսանող եւ 15 դասախոս:

2015-ի սեպտեմբերին DAAD-ն հայ գիտնականներին, բուհավարտներին կներկայանա իր նոր ծրագրերով եւ համագործակցության նոր հեռանկարներով:

Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունների մասին Դուք կարող եք տեղեկանալ համացանցում` հետեւյալ հասցեով` www.daad.am

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Երեւանյան տեղեկատվական կենտրոն, հետեւյալ հասցեով` Սարմեն փողոց 82, 0019 Երեւան. Էլ.հասցե [email protected], Tel. 58 25 15

Տպել
Ամենաշատ