News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, անհետ կորած 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը:

Նա նշեց, որ Հ. Խաչատրյանի երեխաները դպրոցահասակ են, կինը մանկավարժ է, աշխատում  է գյուղի դպրոցում, ընտանիքը ապրում է հոր հետ միասին,  տղամարդու մայրը մեկ տարի առաջ է մահացել, սոցիալական պայմանները նորմալ է: «Ինքը կոշիկի գործ է անում, սովորական առավոտյան գնացել է գործի, մինչեւ 15.00-ն իրեն տեսնող եղել է, բայց հետո եկել տեսել են դուռը բաց, Հովոն՝ չկա, զանգել են, զանգեր գնում էր, պատասխանող չկար, իսկ գիշերն արդեն անհասանելի դարձավ համարը: Բոլորս ապշած ենք, թե ինչ կարող էր լինել, ամբողջ գյուղը, ոստիկանները որոնում են»,-ասաց Թորգոմ Սահակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորե-նացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։

Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև:

Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։

Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ