News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում բնակչության մարդահամարի նախնական տվյալները սարսափելի պատկեր են ներկայացնում. 2002-2014 թվականների ընթացքում գումար վաստակելու նպատակով Վրաստանից արտասահման է մեկնել 740 000 քաղաքացի: Այս մասին հայտարարել է ժողովրդագիր Անզոր Թոթաձեն, հաղորդում է Վրաստանի հայ համայնքի մամուլի կենտրոնը:

Նրա խոսքով՝ եթե գործընթացը չվերահսկենք, ապա շուտով կկանգնենք տխուր պատկերի առջեւ: «Մենք կկորցնենք Վրաստանում վրացի բնակչությանը: Այսօր երկրում տեղի ունեցող գործընթացը կարելի է անվանել ազգի մահացում: Վրացիները գնում են, այլազգիները գալիս: Մեր հողերը բնակեցվում են այլ ազգերով: Պատմական մարզերի մի ամբողջ շարք արդեն դատարկվել են` Դուշեթին, Փշավին, Խեվսուրիան (լեռնային շրջաններ Ռուսաստանի սահմանին -խմբ.) դատարկ են: 19-րդ դարի ավարտին Ռաճա-Լեչխումիում եւ Ներքին Սվանեթիում ապրում էր ավելի քան 100 000 մարդ: 2002թ. բնակչությունը կազմել է 52 000, իսկ այսօր 32 000-ի էլ չի հասնում: 10-12 տարի անց այդ շրջանները կդատարկվեն: Իմերեթին միշտ եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկը: 2002թ. այնտեղ ապրում էր 700 000 մարդ: Մարդահամարի նախնական տվյալների համաձայն` 2014թ. Իմերեթիում ապրում է ընդամենը 516 000 մարդ: Նույն իրավիճակն է Գուրիայում, Մեգրելիայում», -ասել է Թոթաձեն:

Տպել
Ամենաշատ