Վատիկանի բանկի մաքուր շահույթը 2014թ. մոտ 24 անգամ աճել է։ Համաձայն հրապարակած հաշվետվության՝ բանկը անցյալ տարի վաստակել է 69.3 մլն եվրո։ Անցյալ տարի Վատիկանի բանկը վաստակել էր 2.9 մլն եվրո։
2014թ. հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում Հռոմի Պապի հրամանով փոխվել էր բանկի ղեկավարությունը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։