News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ Սան Լորենցո դե Էլ Էսկորիալի մշակույթի տանը, մայիսի 23-ին Մոսկվայի հայ երիտասարդության միության «Հայկական լիրա» նախագծի աջակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ Les plus belles Musiques de Dieu (Աստծու հիասքանչ երաժշտությունները) շարքից։

Ինչպես ասված է Ռուսաստանի հայ երիտասարդության միության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հիշատակին նվիրված համերգը անցկացվել է Հայոց ցեղասպանության միջոցառումների շրջանակում եւ հնարավորություն է տվել քաղաքի հյուրերին ու բնակիչներին ծանոթանալ Կոմիտասի հարուստ հոգեւոր աշխարհի հետ։

Միջոցառմանը հնչել են հանդիսատեսի համար բացառիկ դաշնամուրային ստեղծագործություններ, այդ թվում՝ Ռոբերտ Անդրեասյանի վերամշակմամբ եւ դաշնակահար Անխել Ռեկասի կատարմամբ։ Անխել Ռեկասը համերգի համար ընտրել էր Կոմիտասի դաշնամուրային շարքը՝ «7 ժողովրդական երգ դաշնամուրի համար» եւ «3 հայկական պար դաշնամուրի համար»։

Մադրիդաբնակ հայ երգչուհի Ալվինա Այվազյանը կատարել է Կոմիտասի երգերը եւ նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ Համերգի շրջանակներում նաեւ հնչել են Կոմիտասի բանաստեղծությունները՝ իսպաներեն թարգմանությամբ։

Համերգին ներկա է եղել նաեւ Մադրիդի հայկական եկեղեցու ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ