News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռեժիմը շարունակում է ամեն կերպ խոչնդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը. Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել եւ բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչնդոտելու համար:

Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա:

Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետեւ ազատ են արձակել: Հատկանշական է, որ նույն էլեկտրասյուների վրա ամեն օր ոստիկանության աչքի առաջ մարդիկ տարբեր պաստառներ եւ գրություններ են փակցնում, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Մինչդեռ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի իրազեկմանը հնարվորինս խոչնդոտելու նպատակով ոստիկանությունը հատկացրել է ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաներ եւ ավելի քան հարյուր ոստիկանության ծառայող:

Ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ եւ իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը եւ անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչնդոտները, հետեւողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ