News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գողության եւ անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀԷՑ-ի անարդյունավետ աշխատանքի համար հասարակությունը վճարի։

Նրա խոսքով՝ անարդյունավետ կառավարման համար պետք է վճարի սեփականատերը։

«Եթե անջուր տարի է, ունենք քիչ էլեկտրաէներգիա, ապա սպառողը պետք է ստիպված վճարի։ Մյուս դեպքում ոչ։ Հարցն իրականում ուղղված է այն հանձնաժողովին, որը պետք է որոշում կայացնի»,- ասաց նախարարը։

Հարցին, թե ինչո՞ւ գողության փաստով քրեական գործ չի հարուցվում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հաղորդում տվեք, թող քրգործ հարուցվի։ Եկեք բացենք փակագծերը եւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Յուրաքանչյուր նման ընկերություն ունենում է առեւտրային կորուստներ, որը որոշ տեղերում կարող է լինել գողություն, որը մենք հաշվարկել չենք կարող։ Բայց սա սեփականատիրոջ գրպանից կատարվող գողություն է։ Թող առաջին հերթին սեփականատերը մտածի»։

Կառավարության աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ անթույլատրելի է գողությունը սպառողի գրպանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ