News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը 1990թ. ի վեր հեռուստացույց չի դիտել։ Այս մասին գրում է արգենտինական La Voz Del Pueblo թերթը։ Պոնտիֆիոկսը պարբերականին հայտարարել է, որ «դա իր համար չէ»։ Նա խոստովանել է նաեւ, որ չի օգտվում  համացանցից։

Հարցին, թե նախկին կյանքի ինչին է նա հատկապես կարոտում, Հռոմի Պապը պատասխանել է, թե ազատությանը եւ պիցցային։ «Դուրս գալ փողոց։ Ահա թե ինչին եմ ես կարոտում։ Հանգիստ զբոսնել, գնալ պիցցերիա եւ ուտել համեղ պիցցա»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե համեղ պիցցան կարելի է եւ պատվիրել, պոնտիֆիկոսը հակաճառել է, թե դա նույնը չէ, գրում է Gazeta-ն։

Հռոմի Պապը նշել է, որ կարդում է միայն մեկ թերթ՝ իտալական La Repubblica-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ