News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին կոչ է անում անցնել տնտեսական արտակարգ խնայողութունների ռեժիմի։ Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, Ուրիխանյանը հիշեցրեց, որ երկրում մեկ միլիոն մարդ աղքատ է, եւ ԱԺ–ն իր խնայողություններով պետք է օրինակ ծառայի։

 «Երկրում մեկ միլիոն մարդ աղքատ է։ Վարչական շենքերի ֆասադների վերանորոգումը, ավտոմեքենաները երկրորդական հարցեր են։ Մենք մեր օրինակով պետք է անցնենք արտակարգ տնտեսման ռեժիմի։ Երկրում իսկապես վիճակը վատ է, իսկ կանխատեսումներն ավելի վատն են։ Տնտեսել է հարկավոր»,– ասաց նա։

Հրայր Թովմասյանը պնդեց, որ որեւէ անհիմն վերանորոգում չի արվել, այլ միայն անհրաժեշտ, որպես պատգամավորներից մեկը «մի օր չընկնի ու կոտրի ոտքը»։ Միաժամանակ, նրա խոսքով, գրեթե բոլոր ծախսային հոդվածներով, այդ թվում` աշխատավարձերի մասով, այս տարի անցած տարվա համեմատ ԱԺ–ն տնտեսումներ է արել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ