News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը ակնկալում է, որ մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Երևանի   Ազատության հրապարակում կայանալիք հավաք–երթը բազմամարդ կլինի։ Այս մասին, այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։

«Հուսով եմ, որ մեր հավաք-երթին կմիանան շատ քաղաքացիներ,  քանի որ այս ընթացքում մեր ակցիաներով հետաքրքրվողների թիվը մեծ է եղել, և ակնհայտորեն երևում է, որ քաղաքացիները պատրաստ են պայքարել»,-ասաց ակտիվիստը:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով` նախօրեին կազմակերպված` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման «Մութ ժամեր» ակցիայի արդյունքները նույնպես հույս են ներշնչում, որ մեծ թվով քաղաքացիներ պատրաստ են պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։

 «Մեծ թվով կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու քաղաքացիներ էին միացել ակցիային: Թանկացումներն անհիմն են, սխալ կառավարման արդյունքում է կուտակվել  այդ  պարտքը, և Հայաստանի քաղաքցին գիտակցում է, որ  ինքը չպետք է  իր գրպանից վճարի ՀԷՑ-ի պարտքը»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Նշենք, որ վաղը ընդդեմ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման  հավաք-երթեր են անցկացվելու  Հայաստանի տարբեր քաղաքներում: Ստորև ներկայացնում ենք հավաք-երթերի ժամանակացույցը.

Գյումրի՝ 17:00-Շահումյանի արձանի մոտ /Քաղաքապետարանի հարևանությամբ/

Մարալիկ՝  13:00 - Ցայտաղբյուրների մոտ

Սիսիան՝ 18:00 - Կինո Որոտան

Վանաձոր՝ 17:00- Արցախ Պուրակ

Աշտարակ՝ 17:00 - Ներսես Աշտարակեցու հրապարակ

Ապարան՝ 13:00- Քաղաքապետարանի մոտ

Արտաշատ՝ 14:00 - Մարզպետարանի դիմաց

Արմավիր՝ 18:00 - Այգու մուտքի մոտ /Շահումյան փողոց/

Մեծամոր՝ 18:00 - Քաղաքապետարանի մոտ

Չարենցավան՝ 15:00 - Կինոյի մոտ

Նաիրի՝ 17:00 - Քաղաքապետարանի մոտ

Արարատ՝ 18:00 - Վազգեն Սարգսյանի հր.

Ճամբարակ՝ 13:00 - Նժդեհի փող.

Իջևան՝ 12:00 - Շատրվանների հր.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ