News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան The New York Times թերթին մեղադրել է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ այն բանից հետո, երբ պարբերականը թուրք նախագահի մասին քննադատական հոդված էր հրապարակել։ Այս մասին հաղորդում է France-Presse-ն։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ մամուլի իրավունքների շուրջ աճող բանավեճերի ֆոնին Էրդողանը սուր քննադատության է ենթարկել The New York Times-ի «անքաղաքավարի հոդվածը», որը, նրա խոսքով, ուղղակի հրամաններ էր տալիս ԱՄՆ-ին։

«Որպես թերթ՝ դու պետք է իմանաս քո տեղը։ Դու միջամտում ես Թուրքիայի ներքին գործերին, երբ նման բան ես գրում։ Հրապարակելով այդ հոդվածը՝ դու դուրս ես գալիս ազատության սահմաններից»,- հայտարարել էր Էրդողանը Ստամբուլում հեռուստաուղերձի ժամանակ։

ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին ուղղված, Էրդողանի ընտրած ավերիչ ճանապարհից նրան հետ պահելու թերթի կոչին Թուրքիայի նախագահը զայրույթով էր արձագանքել. «Ո՞վ ես դու։ Կարո՞ղ ես դու նման բան ասել ԱՄՆ ղեկավարությանը»։

Հիշեցնենք, որ The New York Times-ը անցյալ շաբաթ խմբագրական հոդված էր հրապարակել «Թուրքիայի գլխին մութ ամպեր են կուտակվում» վերնագրով, որտեղ սուր քննադատության էր ենթարկել Էրդողանի կառավարությանը եւ մեղադրել էր նրան ընտրությունների շեմին ճնշում գործադրելու մեջ։ «ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները պետք է Թուրքիային կոչ անեն հեռանալ այդ ավերիչ ճանապարհից»,- գրել էր թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ