News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աբովյանում այսօր՝ մայիսի 26-ին, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ հունիսի 5-ը: Քվեարկությունից 10 օր առաջ դեռ թեկնածուները կարող են ինքնաբացարակ հայտնել:

Նշենք. որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնին պայքարելու  համար առաջադրվել է 6 թեկնածու: Ինքնառաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը՝ Ծառուկյանի ազգականը վերջինիս կնոջ կողմից: Վահագն Գեւորգյանի հիմնական մրցակիցը «Քինգ դելյուքսի» սեփականատերը Արթուր Գեղամի Հարությունյանն է՝ Պալաչը: Նույն անուն-ազգանուն-հայրանունով՝ Արթուր Գեղամի Հարությունյան, ինքնառաջադրվել է նաեւ մեկ այլ թեկնածու: Ըստ Պալաչի՝ վերջինիս առաջադրել է Ծառուկյանը, որպեսզի մարդկանց շփոթության մեջ մտցնի եւ իր փոխարեն՝ շփոթվեն ու նրա օգտին քվեարկեն: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ