News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց դանիական «Ռանդերսում» հանդես եկող 19 ամյա Էդգար Բաբայանի հետ, ով երկու ամիս առաջ հրավիրվել էր Հայաստանի Մ-21 հավաքական:

Էդգար, ինչպե՞ս ես հայտվել Դանիայում: Որտեղի՞ց է ընտանիքդ:
Ընտանիքս Հայաստանից տեղափոխվել է Գերմանիա, ես ծնվել եմ Բեռլինում, հետո արդեն տեղափոխվեցի Դանիա:
Հաճա՞խ ես լինում Հայաստանում:
Երեք անգամ եմ եղել: Վերջին անգամ հինգ տարի առաջ:
Ինչպե՞ս են ընթանում գործերդ «Ռանդերսում»: Գո՞հ ես ստացած խաղաժամանակից: Առաջիկայում այլ թիմ տեղափոխվելու պլաններ չկա՞ն:
Այո, ինձ այստեղ ամեն բան գոհացնում է: Տեղափոխվել այլ թիմ դեռ չեմ պատրաստվում:
Հայաստանի հավաքականից հրավեր ստացե՞լ ես:
Ես ստացել եմ Մ-21 հավաքականում հանդես գալու հրավեր երկու ամիս առաջ:
Ե՞վ, պատրաստ ես միանալու Հայաստանին:
Այս պահին ես սպասում եմ իմ դանիական անձնագրին, դրանից հետո որոշում կկկայացնեմ: Բայց երիտասարդական հավաքականում հանդես գալ չեմ ցանկանում, ճիշտն ասած: Դանիական անձնագիր ստանալուց հետո, ես կարող եմ խաղալ նաեւ Դանիայի Մ-20 հավաքականում:
 Հնարավորություններ կա՞ն:
Այո, իհարկե: Նախորդ տարի ես հրավիրվել էի Դանիայի Մ-19 հավաքական, բայց քանի որ դեռ անձնագիր չունեի, չկարողացա միանալ նրանց:
Գուցե մի օր Դանիայի ազգային հավաքակա՞ն էլ հրավիրվես:
Հնարավոր է:
Այդ դեպքում կընտրես Դանիա՞ն:
Չգիտեմ: Եթե Հայաստանի հավաքականից էլ հրավեր ստանամ, կմտածեմ:
Ո՞րն է խաղադաշտում քո սիրած դիրքը:
Ես խաղում եմ եւ որպես ձախ, եւ որպես աջ կիսապաշտպան: Խաղում եմ նաեւ որպես հարձակվող, բայց ամենից շատ ինձ դուր է գալիս հանդես գալ ձախ եզրում:
Հայաստանի հավաքականի տղաներից ո՞ւմ հետ ես ծանոթ:
Ծանոթ եմ «Ռանդերսում» հանդես եկած Ռոբերտ Արզումանյանին եւ Յուրա Մովսիսյանին: Երբեմն շփվում ենք:
Համաշխարհային ֆուտբոլում ի՞նչ նախասիրություններ ունես:
Ես Մադրիդի «Ռեալի» ֆանատ եմ: Հարցրեք Ռոբերտին եւ Յուրային, նրանք կասեն:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ