News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: (ֆոտոռեպորտաժ)

ՀՀ նախագահի մրցանակի արժանացել են.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց՝

Երևանից՝ Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,

Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին,

Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,

Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին,

Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,

Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,

Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին:

Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ` «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար,
արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար,
բժշկագիտության բնագավառում` Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ` «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ և Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐՅԱՆԻՆ և Արսեն ԲԱԲԱ-ՋԱՆՅԱՆԻՆ` «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:

դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ,
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) և Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր):

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ