News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 26-ին, 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման սկզբում հետաքրքրվեց, թե ինչու ներկա չեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ես սկսում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն ունեն առաջին եւ երկրորդ սորտի պաշտոնյաներ, եւ առաջին սորտի պաշտոնյաներն այսպիսի քննարկումների չեն գալիս։ Ինձ հետաքրքիր է՝ ուր են նրանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչին հանձնաժողովի անդամները հակադարձեցին, թե այդ հարցը ընդդիմադիր պատգամավորը կարող է բարձրացնել, երբ քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցները հաշվետվությունը կներկայացնեն։

Նշենք, որ այսօր նախորդ տարվա հաշվետվություններն են ներկայացնում մարզպետները։ Բացի Սյունիքի եւ Արարատի մարզպետներից՝ մյուսները ներկա են։

Մինչեւ քննարկումը սկսվելը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սյունիքի մարզպետի «սիրտը վատ է», խնդրել է նիստին ներկա չգտնվել, իսկ Արարատի մարզպետը գործուղման մեջ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել
Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա...
Ամենաշատ