News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն այսօր՝ մայիսի 26-ին, այցելել են Արդարադատության ակադեմիա:

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ եւ ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը  շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետեւել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել են նաեւ այն քննասենյակում, որտեղ այդ պահին ընթանում էր դատախազի 16 թեկնածուների «Դատախազի մասնագիտական էթիկա» առարկայի գրավոր քննությունը: Ընդգծելով գիտելիքի բացառիկ կարեւորությունն արդի ժամանակաշրջանում՝ Գեւորգ Կոստանյանն Ակադեմիայի ունկնդիրներին կոչ է արել լավ սովորել, անընդհատ կատարելագործվել, քայլել իրավունքի զարգացմանը համընթաց:

Այնուհետեւ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիայի կողմից կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը՝ առանձնահատուկ շեշտելով մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցերը:

Հյուրերը հետաքրքրվել են այս պահին Ակադեմիայում ԼՂՀ-ից մասնագիտական պատրաստում անցնող դատախազի 5 թեկնածուների ուսումնական առաջադիմությունից՝ հատուկ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր են բացառապես որակյալ ու բանիմաց մասնագետներ: Ակադեմիայում ուսումնառությունը  հաջողությամբ ավարտելու դեպքում հենց այդ կադրերն են համալրելու ԼՂՀ դատախազական համակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կապահովի զարգացման նոր հեռանկարներ:

Տպել
Ամենաշատ