News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձը սարքված է եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Ոչ մի նորմալ մարդ նման բան չէր անի։ Հաստատ մահափորձ է եղել, համոզված եմ, որ կբացահայտվի։ Հիմա նախաքննություն է ընթանում, ամեն ինչ ընթացքում հայտնի կդառնա»,- ասաց ՏԿԱԻՆ նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է նախ եւ առաջ բացահայտել, թե ով է կատարել մահափորձը, կապ չունի, թե ում դեմ է դա արվել։

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանն իր համար անփոխարինելի կադր է, Երիցյանը պատասխանեց. «Անփոխարինելի կադրեր չկան, ոչ մեկս էլ անփոխարինելի չենք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ