Պուերտո Ռիկայում հանգուցյալ տաքսիստի հարազատները հարգանքի տուրք են մատուցել նրան՝ վերջինիս մարմինը հուղարկավորության ժամանակ տեղավորելով մեքենայի ղեկին, հայտնում է Mashable-ը։ Հանգուցյալը կյանքի վերջին 15 տարիների ընթացքում տաքսիստ է աշխատել։
Հուղարկավորության արարողության ժամանակ հանգուցյալը նստած է եղել Toyota Corolla-ի ղեկին, իսկ մեքենան շրջապատել էին նրա հարազատները։
«Նա խաղաղ մարդ էր, եւ նրա հոգեհանգիստը նման անսովոր կերպով է կայացել»,- ասել է նրա դուստրը, փոխանցում է Gazeta-ն։
Մարդկանցից ոմանք նստել են մեքենա, որպեսզի վերջին հրաժեշտը տան տաքսիստին։