News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները աճել են մոտ 16 տոկոսով։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝մեկ տարվա ընթացքում վարկային պորտֆելը աճել է մոտ 21 տոկոսով։ Համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 75 տոկոսին։

«Ֆինանսական համակարգի մրցունակության եւ արդյունավետության շնորհիվ դեպոզիտների եւ վարկերի դրույքները շարունակում են նվազել»,- հավելեց Գրիգորյանը։

Նշենք, որ Հայաստանի 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվության մակրտոտնտեսական մասում ասվում էր, որ հայկական դրամով ավանդների դրույքների եւ մինչեւ 1 տարի ժամկետով վարկերի տարբերությունը 2014թ. աճել է 0.15 տոկոսային կետով եւ կազմել են 5.98 տոկոս։

«Արտարժութային վարկերը ընդհանուր պորտֆելում կազմում են 70-72 տոկոս, եւ այդ ցուցանիշը վերջին տարիներին չի փոխվում։ Միաժամանակ 2014թ. աճող տեմպերով աճել է արժութային դեպոզիտների կշիռը»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ