News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները նվազում են դոլարի կայունացման եւ այն մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ-ում նավթի շերտաքարի արտադրողները կարող են մեծացնել հորատման ակտիվությունը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները նվազել են 0.66 տոկոսով եւ կազմել 65.09 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները նվազել են 0.94 տոկոսով եւ կազմել 59.27 դոլար։

Դոլարի կայունացումը ճնշում է գործադրում նավթի եւ այլ ապրանքների գների վրա, որոնք առավել թանկ են դառնում արտարժույթ ունեցողների համար։ Դոլարի ինդեքսը մեծացել է 0.64 տոկոսով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Morgan Stanley-ի վերլուծաբանների խոսքով՝ դոլարը կարող է շարունակել աճել եւ համալրել նավթի գնի վրա ազդող բացասական գործոնների շարքը, որոնց թվում է նաեւ ՕՊԵԿ-ի մատակարարումների աճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ