News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Sozcu պարբերականը ներկայացրել է ռուս աղջիկների տպավորությունները թուրք տղաներից, որոնք բավականին բացասական են։

Կրիստին Կոզլով. Թուրքիայում հանգստանալու ամբողջ ընթացքում փողոցում քայլելիս թուրք տղաներն ինչ որ բաներ էին ասում, որի համար շատ էի անհանգստանում։

Նաստյա Օռեվո. Վաճառողները մշտապես փորձում էին ինչ-որ բաներ վաճառել։ Ուր էլ գնում էինք, հայտնվում էին ու տզի պես կպչում, որ ինչ-որ բան գնենք։ Երբ ուշադրություն չէինք դարձնում ու գնում էին, հայհոյում էին։

Սվետլանա Թախնիվա. Հյուրանոցի բոլոր տղա աշխատակիցներն ինձ առաջարկում էին զբոսնել միասին։ Հանգիստս անցկացրեցի թուրքերի վայրենի հայացքների ներքո։

Ելենա. Ամուսնուս հետ գնացինք դիսկո ակումբ, որտեղ սեռական ոտնձգության ենթարկվեցի մի խումբ հարբած տղամարդկան կողմից։ Մի կերպ կարողացանք փրկվել այդ մղձավանջից։

Մաշա Ելենովա. Արձակուրդս անկացրեցի Անթալիայի Քեմերի շրջանում։ Թուրք տղաները սեռական առումով հետամնաց են։ Երկիրը նույնպես հետամնաց է։ Այդ պատճառով պետք է ամեն պահ շատ զգոն լինես, քանի որ չես կարող պատկերացնել, թե ինչի կհանդիպես։

Տպել
Ամենաշատ