News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցանցային եւ հեռահաղորդակցության սարքավորումների համաշխարհային արտադրող «Դ-Լինկ» ընկերությունը Beeline-ին ճանաչեց որպես «Հայաստանի ամենահաճախորդամետ ընկերություն նորարարությունների ոլորտում»:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում «Դ-Լինկ» ընկերության Փոխնախագահ Թոմաս Հուանգը, «Դ-Լինկ»-ի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը եւ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին ներկայացրեցին երկարաժամկետ համագործակցության մանրամասները, ինչպես նաեւ Beeline ցանցի հետագա արդիականացման ծրագրերը: Մասնավորապես, ընկերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն դարձրեցին օպտիկամանրաթելային կապի ոլորում նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ սպառողներին տրամադրվող սարքավորումների հեռահար կառավարման հարցերին:

«Beeline-ը տարիներ շարունակ ներդրել է նորագույն տեխնոլոգիաներ ավելի նոր եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Բարձր գնահատելով ընկերության մոտեցումը նորարարությունների ներդրման, բիզնեսի զարգացման եւ ապագա ծրագրերին, մենք ուրախությամբ հանձնում ենք այս պատվոգիրը Beeline-ին՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի անվերապահ առաջատարին», - հանձնելով պատվոգիրը` նշեց «Դ-Լինկ» ընկերության Փոխնախագահ Թոմաս Հուանգը:

«Մեզ համար շատ հաճելի եւ պարտավորեցնող է նման գնահատականի արժանանալը ցանցային սարքավորումների համաշխարհային արտադրողի կողմից` մի ընկերության, որի տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման հիման վրա են աշխատում հեռահաղորդակցության շատ ցանցեր ամբողջ աշխարհում: Մեր բաժանորդներին հետագայում եւս որակյալ, պարզ եւ հարմար ծառայություններ տրամադրելու նպատակով Beeline-ը կշարունակի համագործակցությունը «Դ-Լինկ»-ի հետ ժամանակակից որակյալ ցանցային սարքավորումներ ձեռք բերելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ի եւ «Դ-Լինկ»-ի լայնամասշտաբ համագործակցությունը սկսվել է 2008 թ., երբ «Դ-Լինկ»-ը սկսեց ցանցային սարքավորումների ներկրումը ADSL ցանցի կառուցման համար, որի հիման վրա Հայաստանում գործարկվեց Hi-Line ծառայությունը: Նշված ծառայության բաժանորդ է հանդիսանում հանրապետությունում լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդների մեծամասնությունը: Այսօր «Դ-Լինկ»-ը եւ Beeline–ը համագործակցում են FTTB տեխնոլոգիայի զարգացման ոլորտում: «Դ-Լինկ»-ի ցանցային եւ վերջնական սպառողական սարքավորումների հիման վրա Beeline բաժանորդներին հասանելի է դառնում «Beeline ինտերնետ» ծառայությունը: 

Նշենք, որ այս պահին Beeline ցանցում օգտագործվում է «Դ-Լինկ»-ի շուրջ 5000 միավոր ցանցային սարքավորում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ