Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքում տուրօպերատորները հրաձգություն են կազմակերպել, որի հետեւանքով տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է BGN News-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկու հյուրանոցների միջեւ գտնվող շուկայում։ Միջադեպի հեղինակները Vetrau Reisen եւ Toni Tur կազմակերպությունների սեփականատերերն են եղել։ Տուժել են ինչպես հրաձգության հեղինակները, այնպես էլ պատահական անցորդները։ Վիրավորվել է նաեւ մեկ գերմանացի զբոսաշրջիկ, գրում է Gazeta-ն։