News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը «Ակունքներ, արոտավայրեր եւ նախնիների մշակույթ» փառատոնի 2015 թվականի հյուրը կլինի, որն անցկացվելու է Ֆրանսիայի հայ համայնքի կենտրոններից մեկի՝ Վալանսի մերձակայքու գտնվող Ալբուսիեր քաղաքում:

Ըստ «Nouvelles d'Arménie» պարբերականի, փառատոնն անցկացվելու է հունիսի, հուլիսի եւ օգոստոսի առաջին երկու շաբաթներին:

Փառատոնն ավարտվելու է օգոստոսի 16-ին. այդ օրը նվիրված է լինելու հովվական մշակույթին: Ծրագիրը ներառելու է ցուցահանդեսներ, սեմինարներ, համերգներ, բեմադրություններ եւ այլն: Ամեն երեքշաբթի կազմակերպվելու են հայկական խոհանոցին նվիրված հատուկ երեկոներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ