News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ահազանգ են հնչեցնում. Անտարկտիկ թերակղզին վերջին չորս տարիների ընթացքում տարեկան 56 մլրդ տոննա սառույց է կորցրել: Մասնագետները չափազանց անհանգստացած են ստեղծված իրավիճակի առիթով, քանի որ ավելի վաղ սառույցների նման հալոցք չի դիտարկվել:

Գիտնականները մտահոգիչ եզրահանգումներն արել են՝ վերլուծելով Եվրոպական տիեզերական գործակալության «Կրիոսաթ 2» արհեստական արբանյակի տվյալները: Ավելի վաղ մասնագետները սառույցների հալոցք էին արձանագրել Անտարկտիկայի արեւմտյան հատվածում, իսկ ահա Անտարկտիկ թերակղզու հարավային հատվածում նման երեւույթ չի արձանագրվել:

Սակայն, ըստ Informing-ի, 2010 թվականի կեսերից մինչեւ 2014-ի ապրիլ Անտարկտիկայի հարավային հատվածի սառույցներն անսպասելիորեն սկսել են հալչել:

Հարկ է նկատել, որ Անտարկտիկայի սառցաշերտերը հալչում են՝ 15%-ով գերազանցելով գիտնականների կանխատեսումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ