News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիական Սանկտ Պյոլտեն քաղաքի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 14-ամյա պատանու գործով, որին կասկածում էին ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու եւ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկար ժամանակ Վիեննայում բնակվող Թուրքիայի անչափահաս քաղաքացին ատենակալների կոլեգիայի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ առանց 8 ամսվա ընթացքում ժամկետից շուտ ազատ արձակման հնարավորության: Հաշվի առնելով մեղադրյալի տարիքը՝ դատավարությունն անցկացվել է դռնփակ: Փաստաբանի խոսքով, մեղադրյալն ընդունել է մեղքը:

Դատախազության տեղեկացմամբ, պատանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համացանցային քարոզչության զոհ է դարձել: Տղայի մոտ ցանկություն է առաջացել մեկնել Սիրիա եւ կռվել զինյալների օգտին, ինչն իրականացնելու համար նա սկսել է անհրաժեշտ կապեր փնտրել Վիեննայում: Երբ նրան հասկացրել են, որ կարող է պայքարել հենց Ավստրիայում, նա սկսել է համացանցում պայթուցիկ սարքերի ստեղծման ուսումնական ձեռնարկներ փնտրել: Ենթադրվում է, որ նրա թիրախը պետք է Վիեննայի Արեւմտյան կայարանը դառնար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ