News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ, որը, քննության տվյալներով, հիմնականում զբաղվել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ.   8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։

1962 թվականին ծնված ՀՀ քաղաքացու մոտ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող  դեղահաբ հայտնաբերելու դեպքի առթիվ 2013թ. հուլիսի 24-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա զբաղվել է ոչ միայն «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «Սուբոտեքս» տեսակի հաբերի, այլ նաեւ՝ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ:  Բացահայտվել է «Ափիոն»-ի ապօրինի շրջանառության մի քանի տասնյակ դրվագ, որին մասնակցել են բազմաթիվ անձինք, նրանց թվում՝ Երեւանի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի բնակիչներ։  

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 8 անձի։

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասերով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քաղաքացիներ Ա.Ժամկոչյանին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության 44 դրվագի համար, Մ.Խերունցին՝  քսանմեկ դրվագի, Լ.Հարությունյանին՝ երեք դրվագի, Ա.Ահարոնյանին՝ երեք դրվագի, Ռ.Խնոսյանին՝ հինգ դրվագի, Ա.Մկրտչյանին՝ չորս դրվագի, Ս.Սիմոնյանին՝ երեք դրվագի, Ս. Գալստյանին՝ վեց դրվագի համար։

Նշված 8 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, անջատվել առանձին վարույթ: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

«Ափիոն» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ